
Վերջին տարիներուն, սովորութիւն եղած է մեր նախակրթարանին 6-րդ դասարանը այցելէ Իէթիոնիա Դարպասը եւ ապա Լիբազմաթայի համալիրը։ Իէթիոնիա թերակղզին իր հին ամրոցով կը գտնուի Բիրէայի կեդրոնական նաւահանգիստին հիւսիս-արեւմտեան կողմը։ Աշակերտները ճանչցան կարեւոր հնաբանական վայր մը՝ յայտնաբերուան 1997, ինչպէս նաեւ տեղեկացան թէ հոն, Փոքր Ասիոյ Աղէտէն փրկուած յոյն եւ հայ գաղթականներուն համար, աւերակներուն մէջ գաղթավայր մը կը ստեղծուի։ Իսկ 1944-ին, անգլիացիներուն կողմէն կատարուած Բիրէայի մեծ ռմբակոծումներուն ընթացքին, հրասանդ մը կը քանդէ արեւելեան քառանկիւն աշտարակին պատին մեծ մասը։ Ապա պտտեցան Լիբազմաթա եւ համանուն համալիրը եւ տեղեկացան ճարտարարուեստի հին շէնքերուն մասին, ուր աշխատած են առաջին գաղթականներուն մեծամասնութիւնը, ինչպէս օրինակ ապակեղէնի եւ կաշեբործութեան գործարաններուն մէջ։ Մեր դաստիարակչական անցելութիւնը վերջ գտաւ մօտակայ խաղավայրին մէջ։
Στο πλαίσιο των εκπαιδευτικών μας δράσεων, οι μαθητές επισκέφθηκαν την Ηετιώνεια Πύλη, όπου γνώρισαν έναν σημαντικό ιστορικό τόπο και έμαθαν ότι στην περιοχή αυτή εγκαταστάθηκαν οι πρώτοι Αρμένιοι πρόσφυγες μετά την άφιξή τους στην Ελλάδα. Στη συνέχεια περιηγήθηκαν στον χώρο των Λιπασμάτων στη Δραπετσώνα, γνωρίζοντας την ιστορία των παλαιών βιομηχανικών κτηρίων, όπως της βυρσοδεψίας και της κατασκευής γυάλινων ειδών. Η εκπαιδευτική εξόρμηση ολοκληρώθηκε με στιγμές ξεγνοιασιάς στην παιδική χαρά, όπου οι μαθητές είχαν την ευκαιρία να παίξουν και να δροσιστούν.



