Արամ Ա․ Կաթողիկոսը այցելեց մեր դպրոցը

Երկուշաբթի 13 Մարտ 20232-ին առաւօտեան, “Զաւարեան” վարժարանիս աշակերտութիւնն եւ ուսուցչական կազմը, խանդավառութեամբ ընդունեցին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Մեծն Տանն Կիլիկիոյ Արամ Ա․ Կաթողիկոսը։ Վեհափառ հայրապետը իր հովուապետական այցելութեան Յունահայոց Թեմին առթիւ, այցելեց մեր դպրոցը։ Տնօրէնուհի Հայկանուշ Մինասեան եւ աշակերտները աղ ու հացով դիմաւորեցին Նորին Սրբութիւնն ու անոր ընկերակցող Յունահայոց Թեմի Առաջնորդ Գեղամ առք․ Խաչերեան, հոգեւոր դասը, Ազգային Կեդր․ Վարչութեան համա-ատենապետ պր․ Գրիգոր Մահսերեճեան, Ազգային վարչութեան ատենապետ պր․ Թագւոր Յովակիմեան, Ուսումնական Խորհուրդի ատենապետուհի տիկ․ Լիզէթ Գիրազեան-Շանկայեան, վարժարանի Ծնողական Միութեան ատենապետուհի տիկին Սօսի Գարապաճաքեան եւ անդամներ, Հ․Կ․Խաչի Շրջ․ վարչութեան անդամ տիկին Ազնիւ Աճեմեան, Հ․Յ․Դ․Կ․Կ․ անդամ պր․ Սերգօ Մանկոյեան։ Աշակերտութիւնը խանդավառութեամբ՝ երգերով, պարերով ու պատկերացումներով, Հայրապետին ներկայացուց հայ ժողովուրդին կենցաղն ու մղած պայքարները։ Առաջնորդ Սրբ․ Հայրը եւ Վեհափառ Հայրապետը յաջորդաբար իրենց պատգամը ուղեցին աշակերտութեան։ Աւարտին, Անթիլիասի մայրավանքէն յուշանուէր մըն էր խաչը Հայրապետին կողմէն բոլոր աշակերտներուն։ “Կիլիկիա” երգով վերջ գտաւ յայտագիրը։

Δευτέρα 13 Μαρτίου είχαμε την τιμή να υποδεχθούμε στο σχολείο τον Πατριάρχη του Μεγάλου Οίκου της Κιλικίας. Η Διευθύντρια, ο Σ.Δ. και οι μαθητές τον υποδέχτηκαν στο σχολείο μας. Οι μαθητές όλων των τάξεων παρουσίασαν θεατρικά δρώμενα και τραγούδησαν αρμένικα τραγούδια. Ολοι οι μαθητές με μεγάλη χαρά αποδέχτηκαν το σταυρό που τους δώρισε ο Πατριάρχης.