տօնեցինք մայիս 28, 1918

Մեծ խանդավառութեամբ Երկուշաբթի 29 Մայիսին, վարժարանի ամբողջ աշակերտութիւնը (մանկապարտէզ եւ նախակրթարան) աշխատանոցներով, երգերով, պարերով եւ ոտանաւորներով, տօնեց Հ․Հ․ անկախութեան կերտման տօնը։

Με μεγάλη περηφάνεια οι μαθητές γιόρτασαν την επέτειο της πρώτης ανεξαρτησίας της δημοκρατίας της Αρμενίας. Με εργαστήρια, χορούς, τραγούδια και ποιήματα.

նշեցինք Համբարձման տօնը

Արեւոտ եւ գարնանային մթնոլորտի մէջ, մեր դպրոցին աշակերտներն եւ ուսուցիչներս միասնաբար տօնեցինք Համբարձման տօնը, ըստ հայկական սովորութեան՝ երգով, մաղթանքներով եւ վիճակ քաշելով։ Գեղեցիկ եւ ի սրտէ բխած  մաղթանքները գրուեցան երեխաներու կողմէ։ Համբարձման տօնը “Զաւարեան” դպրոցին մէջ

ԱՊՐԻԼ ԱՄՍՈՒԱՆ ԼՈՒՐԵՐԸ – ΤΑ ΝΕΑ ΤΟΥ ΑΠΡΙΛΗ

Սուրբ Զատկուան առթիւ, նախակրթարանի եւ մանկապարտէզի աշակերտները Ուրբաթ 7 Ապրիլին եկեղեցի առաջնորդուեցան ու հաղորդուեցան։

Την Παρασκευή, 31-3-2023, η Δ’, Ε’, και Στ’ παρακολούθησαν την θεατρική παράσταση ” Ροβινσώνας Κρόυσος” στο Μέγαρο Μουσικής.

Οι μαθητές των A, Β, Γ, Δ, Ε τάξεων παρακολούθησαν τη θεατρική παράσταση “Η Πασχαλιά του Καραγκιόζη” από το Θέατρο Σκιών “Σωκράτης Κοτσορές”.

Արամ Ա․ Կաթողիկոսը այցելեց մեր դպրոցը

Երկուշաբթի 13 Մարտ 20232-ին առաւօտեան, “Զաւարեան” վարժարանիս աշակերտութիւնն եւ ուսուցչական կազմը, խանդավառութեամբ ընդունեցին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Մեծն Տանն Կիլիկիոյ Արամ Ա․ Կաթողիկոսը։ Վեհափառ հայրապետը իր հովուապետական այցելութեան Յունահայոց Թեմին առթիւ, այցելեց մեր դպրոցը։ Տնօրէնուհի Հայկանուշ Մինասեան եւ աշակերտները աղ ու հացով դիմաւորեցին Նորին Սրբութիւնն ու անոր ընկերակցող Յունահայոց Թեմի Առաջնորդ Գեղամ առք․ Խաչերեան, հոգեւոր դասը, Ազգային Կեդր․ Վարչութեան համա-ատենապետ պր․ Գրիգոր Մահսերեճեան, Ազգային վարչութեան ատենապետ պր․ Թագւոր Յովակիմեան, Ուսումնական Խորհուրդի ատենապետուհի տիկ․ Լիզէթ Գիրազեան-Շանկայեան, վարժարանի Ծնողական Միութեան ատենապետուհի տիկին Սօսի Գարապաճաքեան եւ անդամներ, Հ․Կ․Խաչի Շրջ․ վարչութեան անդամ տիկին Ազնիւ Աճեմեան, Հ․Յ․Դ․Կ․Կ․ անդամ պր․ Սերգօ Մանկոյեան։ Աշակերտութիւնը խանդավառութեամբ՝ երգերով, պարերով ու պատկերացումներով, Հայրապետին ներկայացուց հայ ժողովուրդին կենցաղն ու մղած պայքարները։ Առաջնորդ Սրբ․ Հայրը եւ Վեհափառ Հայրապետը յաջորդաբար իրենց պատգամը ուղեցին աշակերտութեան։ Աւարտին, Անթիլիասի մայրավանքէն յուշանուէր մըն էր խաչը Հայրապետին կողմէն բոլոր աշակերտներուն։ “Կիլիկիա” երգով վերջ գտաւ յայտագիրը։

Δευτέρα 13 Μαρτίου είχαμε την τιμή να υποδεχθούμε στο σχολείο τον Πατριάρχη του Μεγάλου Οίκου της Κιλικίας. Η Διευθύντρια, ο Σ.Δ. και οι μαθητές τον υποδέχτηκαν στο σχολείο μας. Οι μαθητές όλων των τάξεων παρουσίασαν θεατρικά δρώμενα και τραγούδησαν αρμένικα τραγούδια. Ολοι οι μαθητές με μεγάλη χαρά αποδέχτηκαν το σταυρό που τους δώρισε ο Πατριάρχης.

ΑΠΟΚΡΙΕΣ 2023

Բարեկենդանը տօնեցինք բոլորս միասին, մեծով ու պզտիկով։ Երգեցինք, պարեցինք, աւանդական հրուշակ պատրաստեցինք ու բոլորին՝ աշակերտներուն եւ ուսուցիչներուն մեծարեցինք։ Բարի Պահք եւ Բարի Զատիկ!!!

Με άπειρο κέφι, χαρά και διασκέδαση γιορτάσαμε και φέτος στο σχολείο μας τις Αποκριές!!!!Από όλους εμάς, μαθητές και δασκάλους, σας ευχόμαστε καλά Κούλουμα,  καλή Σαρακοστή και του χρόνου με υγεία!!!!

Η ΟΜΑΔΑ ΜΑΣ ΣΤΟ ΣΚΑΚΙ

...Ճատրակի դասերը կը շարունակուին։ ԱմԷն Ուրբաթ ժամը 7:30....
Τα μαθήματα για το σκάκι συνεχίζονται κάθε Παρασκευή στις 7:30...